top of page
Search

“Open Minds, Open Doors” երիտասարդական ծրագիրն ընդդեմ ծայրահեղականության և բռնության


Հուլիսի 24-29-ը Գերմանիայի Մայնց քաղաքում, MIJARC EUROPE կազմակերպության նախաձեռնությամբ, իրականացվեց “Open Minds, Open Doors” երիտասարդական ծրագիրը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին «Երիտասարդական ակումբների դաշնություն» (FYCA) երիտասարդական կազմակերպության անդամներ Արման Գրիգորյանը, Լիլիա Մնացականյանը, Դիանա Եղիազարյանը և Նանե Մանասյանը:


Ծրագրի առանցքում աշխարհում օրեցօր աճող ծայրահեղականության, քաղաքական պոպոլիզմի, բռնության հիմնախնդիրներն էին: Եվրոպական տարբեր երկրներից ժամանած մասնակիցները ներկայացրեցին ազգային, կրոնական խտրականության, բռնության և ատելության խոսքի դրսեորումներն իրենց երկրներում, քննարկեցին առօրյայում և առցանց հարթակում այս երևույթների դեմ պայքարելու և դրանց ազդեցությունը նվազագույնին հասցնելու ուղիներ:

Թեմայի շուրջ փորձագետների՝ ոչ ֆորմալ կրթության հետաքրքիր մեթոդներով, դասախոսություններով, առաջադրանքներով և դերախաղերով հագեցած հինգօրյա ծրագրի արդյունքում մասնակիցները համատեղ ուժերով մշակեցին MIJARC EUROPE-ի պաշտոնաթերթը, որը կներկայացվի ԵՄ-ի ինստիտուտներին:

Հիշեցքնենք, որ ծրագրին նախորդող MIJARC EUROPE-ի համաժողովի ընթացքում «Երիտասարդական ակումբների դաշնությունը» ձայների ճնշող մեծամասնությամբ դարձել է MIJARC EUROPE-ի լիիրավ անդամ, իսկ ԵԱԴ նախագահության անդամ Արման Գրիգորյանը ընտրվել է միջազգային կազմակերպության նախագահության անդամ:



bottom of page