top of page
Search

Ջալալ Թալաբանիի մահը գերագույն կորուստ է Իրաքի և Քուրդիստանի համար



Երիտասարդական ակումբների դաշնության և Քուրդ-հայկական բարեկամության կազմակերպության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրաքի նախկին նախագահ, «Քուրդիստանի հայրենասիրական միություն» կուսակցության հիմնադիր և գլխավոր քարտուղար Ջալալ Թալաբանիի մահվան կապակցությամբ:

Ջալալ Թալաբանին իրավամբ կհիշվի բռնապետության դեմ պայքարի, իր նվիրվածության, ժողովրդավարության և խաղաղության հաստատման շարունակական ջանքերի համար: Նա այն քաղաքական գործիչն էր, ով հավասարություն հաստատեց քրդերի և արաբների միջև, և հանդես էր գալիս Իրաքում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությամբ:

Նա էր, որ 21-րդ դարը քաղաքականության, խորհրդարանի և խաղաղության դար էր համարում:

Ջալալ Թալաբանիի մահը գերագույն կորուստ է Իրաքի և Քուրդիստանի համար: Նրա ոգին հավերժ կմնա:

Թող հանգչի խաղաղությամբ:


bottom of page