top of page
Search

ԵԱԴ-ականները «Այգ» կրթական զարգացման կենտրոնում



Երիատասարդական ակումբների դաշնության աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչներ հոկտեմբերի 21-ին այցելեցին Աշտարակ քաղաքում արդեն մի քանի շաբաթ գործող «Այգ» կրթական զարգացման կենտրոն ՀԿ, որին, ԵԱԴ-ի Արագածոտն մարզային այցելության շրջանակներում, հավաստագիր է շնորհվել ` որպես ԵԱԴ անդամ կազմակերպություն:

Ի դեպ, կենտրոնում ԵԱԴ-ականները ճաշակեցին դիմավորեցին Աշտարակի համեղ գաթայով, քացրահամ մրգերով և ավանդական մաճառով զարդարված սեղանով:

«Այգ»-ի հիմնադիր ղեկավար Նարինե Մեսրոպյանի խոսքերով` չնայած կենտրոնը դեռ նոր է սկսել իր գործունեությունը, արդեն մանուկների, պատանիների և երիտասարդների մի քանի խմբեր են գործում. նրանց հետ իրականացվում են բազմաբնույթ կրթական ծրագրեր և միջոցառումներ:



bottom of page