top of page
Search

Մեկնարկեցին ԵԱԴ մարզային այցելությունները. առաջին կանգառը` Աշտարակ



Հոկտեմբերի 21-ին Երիատասարդական ակումբների դաշնությունը մենկնարկեց մարզային այցելությունների շարքը: Առաջին կանգառը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքն էր, որտեղ ԵԱԴ-ականներին դիմավորեցին մարզի տասնյակ ակտիվ երիտասարդներ, ԵԱԴ Արագածոտնի մարզային ակումբների անդամներ:

ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանն իր ողջույնի խոսքում ևս մեկ անգամ կարևորեց կամավորական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության կարևորությունը ժամանակակից երիտասարդի մասնագիտական և անահատական կայացման հարցում:



Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին նաև կազմակերպության պատմությունն ու գործունեության ուղղությունները, տեղական և միջազգային մակարդակում երիտասարդներին կազմակերպության կողմից ընձեռվող հնարավորությունները:


Անդամատոմս ձեռքբերելու գործընթացից մինչև նոր ակումբների ձևավորում, տեղական նախաձեռնությունների իրականացումից մինչև մասնակացություն միջազգային ծրագրերին. երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, ինչպես նաև մարզում երիտասարդական ակտիվությանն ուղղված մի շարք ինքնատիպ գաղափարներ հայտնեցին:


Հանդիպման վերջում հավաստագրեր շնորհվեցին ԵԱԴ անդամ «Արագածոտնի երիտասարդական ակումբին», «Աշտարակի երիտասարդական ակումբին» և «Այգ կրթական զարգացման կենտրոն» ՀԿ-ին:



bottom of page