top of page
Search

ԵԱԴ-ն դարձավ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի  լիիրավ անդամ



Նոյեմբերի 4-ից 5-ը Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի անդամների աշխատանքային հանդիպումը: ԵԱԴ-ն ընտրվեց ասոցիացիայի լիիրավ անդամ:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանում ՍՁ ոլորտի զարգացման հեռանկարների մասին մի շարք հարցեր, կազմվեց աշխատանքային պլանը:

Աշխատաժողովի քննարկումների մի մասը նվիրված էր «Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով» (CODE-SE) ծրագրին, որի նպատակն է աջակցել համայնքների կայուն զարգացմանը` խթանելով այստեղ սոցիալական ձեռնարկատիրությանը:

Ծրագիրը իրականցվում է Եվրոպական խորհրդի աջակցությամբ: ՀՍՁԱ-ի աշխատաժողովին Երիտասարդական ակումբների դաշնությունը ներկայացրեց ԵԱԴ առաջին քարտուղար Արմինե Մովսեսյանը:


bottom of page