top of page
Search

«Մարդը մարդու համար» նախաձեռնությունը կյանքի կոչվեց


Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) Լոռու մարզային մասնաճյուղի նախաձեռնությամբ Վանաձորի տասից ավելի տնակներում ապրող, սոցիալապես անապահով ընտանիքների տրամադրվեց տաք հագուստ, ծածկոցներ, կիսապատրաստի պահածոներ: Նախաձեռնության համակարգող Սոխակ Մելքոնյանի հավաստմամբ, «Մարդը մարդու համար» նախաձեռնությունը հնարավորություն տվեց, որ մենք հասկանաք, թե ինչքան կարևոր է կամավոր ներդումը համայնքի զարգացման գործում: Կամավորության օրվա հետ կապված Վանաձորում կազմակերպվեց հանդիպում- քննարկում, որտեղ Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարության անդամ Սեդա Մկրտչյանը ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու իրականացված ծրագրերը, ինչպես նաև հեռանկարային համագործակցության սկզբունքները: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ Լոռու երիտասարդության հետ հանդիպման ժամանակ կարևորեց երիտասարդների ներգրավածությունն ու հոգատարությունը շրջապատի նկատմամբ, ինչպես նաև մարզերում երիտասարդական նախաձեռնությունների խթանումը: «Մարդը մարդու համար» նախաձեռնության կամավորներին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին Երիտասարդական ակումբների դաշնության կողմից հանձնվեցին շնորհակալագրեր՝ նախաձեռնությանն աջակցելու և կամավոր ներդրում ունենալու համար:


bottom of page