top of page
Search

InYouS. Հուլիսի 22–29-ը Թբիլիսիում կկայանա HTML դասընթաց-ծրագիրը



Հուլիսի 22–29-ը «Երիտասարդական ակումբների դաշնության» (FYCA) նախաձեռնությամբ և Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվող International Youth Studies («Միջազգային երիտասարդական հետազոտություններ», InYouS) երկարաժամկետ ծրագրի շրջանակում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա HTML (How to Make Lessons for Youth Workers, «Ինչպես ստեղծել դասընթացներ երիտասարդական աշխատողների համար») դասընթաց-ծրագիրը:

Այն միտված է խորացնելու երիտասարդական աշխատողների հմտությունները՝ երիտասարդների հետ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում աշխատելիս, բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը: Մասնակիցները կաշխատեն երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության նոր մեթոդներ և նյութեր ստեղծելու ուղղությամբ: Դասընթացի ընթացքում նրանք 2 երիտասարդական փոխանակման ծրագիր կմշակեն:

Ավելի վաղ, International Youth Studies-ի (InYouS) շրջանակում 2018 թվականի ապրիլի 19-24-ը Երևանում տեղի էր ունեցել միջազգային գիտաժողով «Ոչ ֆորմալ երիտասարդական աշխատանք և ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» թեմայով:

«Երիտասարդական ակումբների դաշնության» (FYCA) նախաձեռնությամբ և Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվում է International Youth Studies (InYouS) երկարաժամկետ ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությանը՝ եվրոպական բուհերի համար կրթական բաց նյութերի ստեղծման միջոցով:


bottom of page