top of page
Search

ԱՄՍՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐ



Երիտասարդական ակումբների դաշնության աշխատասեր և ակտիվ կամավորների շարքը համալրվում է։ Այս ամսվա լավագույն կամավոր է ճանաչվել Տաթև Խաչատրյանը։ Տաթևը 17 տարեկան է։ Սովորում է Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի զբոսաշրջության բաժնում։ Ավելի քան մեկ տարի է, ինչ կամավոր աշխատանքներով է զբաղվում Երիտասարդական ակումբների դաշնությունում։ Տաթևը իր մեծ ներդրումն է ունեցել ԵԱԴ կամավորների համակարգման, ադմինիստրատիվ աշխատանքներում ԵԱԴ աշխատակազմին աջակցելու և վերջերս Երիտասարդական ակումբների դաշնության կողմից նախաձեռնած <<Վարդավառ>> միջազգային փառատոնի կազմակերպական աշխատանքների գործում։


bottom of page