top of page
Search

ԱՄՍՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐ



Ուրախ ենք հայտնել, որ Երիտասարդական ակումբների դաշնության ակտիվ կամավորների շարքը համալրվում է ԵԱԴ մարզային ակումբների երիտասարդներով։ Ինեսա Շահազիզյանը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզում գործող ԵԱԴ երիտասարդական ակումբի ակտիվ անդամ, այս ամիս ճանաչվել է ԵԱԴ լավագույն կամավոր։ Երիտասարդական ակումբների դաշնության աշխատակազմը մեծապես գնահատում է Ինեսայի կատարած աշխատանքները և մասնակցությունը տեղական և միջազգային ծրագրերին։ Այսօր մեր աշխատակազմի անդամները մեծ ոգևորությամբ կիսվեցին իրենց կարծիքներով։ ԵԱԴ նախագահության անդամ Նարինե Մեսրոպյանի խոսքերով Ինեսան բարձր ինտելեկտով օժտված, բարի, դրական, տաղանդավոր, պատրաստակամ և վստահելի մարդ է, ում հետ թիմում աշխատանքը հաճելի է և լի դրական էմոցիաներով։ <<Ինեսան ակտիվ կամավորություն է անում ԵԱԴ անդամ "Այգ " ակումբում։ Մասնակցել է ECYC /European Confederation of Youth Clubs/ կազմակերպության էքստրեմիզմի և արմատականության դեմ երիտասարդական աշխատանքով կանխարգելման դասընթացավարների վերապատրաստման ծրագրին, որից հետո ստացած գիտելիքները օգտագործել Հայաստանում կազմակերպված նույն թեմայով տեղական ծրագրին որպես դասընթացավար։ Շփվող է, ստեղծարար և լավ է երգում>>,- նշում է ԵԱԴ միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանը։ ԵԱԴ քարտուղարության անդամ Անդրանիկ Հարոյանը և Լոռու մարզում ԵԱԴ ակումբների մարզային համակարգող Սոխակ Մելքոնյանը վերջերս Ինեսայի հետ մասնակցեցին Ռումինիայում տեղի ունեցած երիտասարդական վերապատրաստման ծրագրին։ Նրանք աննկարագրելիորեն տպավորված էին Ինեսայի անձնական հատկանիշներով, մասնագիտական գիտելիքով և հմտություններով։ <<Ինեսան իր աշխատասիրությամբ ու պարտաճանաչությամբ առանձնանում է բոլոր բոլորից, իսկ նկարչական ձիրքը յուրօրինակ փայլ է հաղորդում աղջնակին։ Շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ Ինեսային>>,- կիսվում է Սոխակ Մելքոնյանը։

Երիտասարդանակն ակումբների դաշնության անձնակազմը սիրով շնորհավորում է Ինեսային՝ մաղթելով անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ հետագա աշխատանքային գործունեությունում։


bottom of page