#Երիտասարդական #ակումբների #դաշնության պատվիրակության անդամները մայիսի 1-10-ը մասնակցում էին միջազգային փոխանակման հերթական ծրագրին՝ Մեծ Բրիտանիայի Չեսթեր քաղաքում։ Այս անգամ Ֆիկայականները հնարավորություն ունեցան մասնակցելու միանգամից երկու ծրագրերի՝ “Make a difference” և ”Aiming by Gaming” թեմաներով։

Առաջին ծրագրի նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել սոցիալական ձեռներեցության նկատմամբ հետաքրքրվածությունը, ինչպես նաև զինել մասնակիցներին համապատասխան հմտություններով, գիտելիքներով, որոնք անհրաժեշտ կլինեն իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում երիտասարդները ծանոթացան մի շարք թեմաների, ինչպես օրինակ՝ հանդուրժողականություն, հավասարություն, համերաշխություն, սոցիալական ինտեգրում և այլն։

”Aiming by Gaming” ծրագիրը միտված էր քննարկելու խաղայնացման և խաղի վրա հիմնված ուսուցման հայեցակարգերը, ուսումնասիրելու վերջիններիս առանձնահատկությունները, ինչպես նաև կիրառելու խաղերի վրա հիմնված ուսուցման մեթոդները՝ մասնակիցների առօրյա կյանքում, կարիերայում և ուսումնական գործընթացներում։