Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) մեկնարկում է «¿Hablas Español?» դասընթացը🥳
- Federation of Youth Clubs of Armenia
- Jun 18, 2020
- 1 min read

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ մեկնարկում է «¿Hablas Español?» (Դու խոսու՞մ ես իսպաներեն) անվճար առցանց դասընթացը։
Տևողությունը 2 ամիս է, նախատեսված է սկսնակների համար, կազմակերպման ձևաչափը՝ խմբակային։ Առցանց դասընթացի նպատակն է հայ երիտասարդներին հնարավորություն տալ սովորել և առօրյա կյանքում օգտագործել աշխարհում երկրորդ ամենատարածված լեզուն՝ Լատինական Ամերիկայի և Իսպանիայի հարյուր միլիոնավոր բնակիչների մայրենին, իսպաներենը։
Գրանցվելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտադիմումը մինչև հունիսի 25-ը:
Comments