top of page
Search

ԵԱԴ կամավորները մասնակցեցին ծառատունկին և միացան #Righttobee շարժմանը


​Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ապրիլի 15-ին «Հաղթանակ» զբոսայգում Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային ծառատունկին: Կամավորները հավատարիմ մնալով կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից մեկին՝ բնապահպանությանը, վաղ առավոտից ներգրավվեցին մաքրման աշխատանքներին, ինչպես նաև տարածքը հարստացրեցին նոր տնկված ծառերով: Քաղաքապետարանը գարնանային ծառատունկի արդյունքում նախատեսում է մայրաքաղաքում տնկել շուրջ 17 000 ծառ, 2000 թուփ և 20 000 վարդի թուփ:

Երիտասարդական ակումբների դաշնության անդամները նույն օրը միացան նաև միջազգային #Righttobee շարժմանը և ցանեցին բազմատեսակ ծաղկի սերմեր:


bottom of page