top of page
Search

We Recommend Youth Work կրթական սեմինար

Կրթական սեմինար Հայաստանում երիտասարդական աշխատանքի և քաղաքականության թեմայով

Ուզում ե՞ս իմանալ՝ ինչ է

✅ երիտասարդական աշխատանքը, ✅ երիտասարդական քաղաքականությունը, ✅ երիտասարդական աշխատանքի ռազմավարությունը, ✅ այս ոլորտում միջազգային և տեղական մակարդակում գրանցված հաջողությունները և մարտահրավերները։

Ուզո՞ւմ ես իմանալ, թե որոնք են

✅ եվրոպական կառույցները և ինչ քաղաքականություն են վարում երիտասարդական ոլորտում, ✅ Եվրոպայի Խորհրդի երիտասարդական աշխատանքի հանձնարարականները անդամ պետություններին։

Եթե այո, ապա այս սեմինարը հենց քեզ համար է:


ℹ️ 2017 թվականին Եվրոպայի Խորհրդի Նախարարների խորհրդի 1287-րդ ժողովի ժամանակ Երիտասարդական աշխատանքի վերաբերյալ Հանձնարարական / CM/Rec(2017)4 / է որեգրվել, որով խրախուսվում է Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին զարգացնել և ուժեղացնել երիտասարդական աշխատանքի քաղաքականությունը և փորձը։

Սեմինարին ամբողջապես մասնակցած մարդկանց կտրվեն հավաստագրեր։

Մուտքը ազատ է, անհրաժեշտ է նախնական գրանցում հետևյալ հղումով։ Ընկերներիդ կարող եք տեղեկացնել ահա այսպես։

Մարտի 11-ից 15-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երիտասարդական կենտրոնում կայացած «Youth Work Policy in Europe: It's Up to Us!» ուսումնական ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։

Երիտասարդական աշխատանքի Հանձնարարականի /CM/Rec(2017)4/ հայերեն թարգմանությանը կարող եք ծանոթանալ այստեղ։


Recent Posts

See All
bottom of page