top of page

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ

Image-empty-state.png

Հաջորդում է Կանաչ կիրակիին, և իր բնույթով նրա կրկնությունն է: Որևէ պատճառով Կանաչ կիրակի օրը ուխտավայր չգնացած մարդիկ գնում էին հաջորդ՝ Կարմիր կիրակի: Ժողովուրդն անհամեմատ քիչ էր լինում, բայց երիտասարդների խաղերն ու պարերը շարունակվում էին: Ուխտ արած մարդիկ այսօր նույնպես շարունակում էին զոհաբերությունները, բայց գառին արդեն փոխարինում էր աքլորը:

Blue Wall
Blue Wall

Այսօր Երևանի շրջակայքի Կանաչ-կարմիր կիրակիների ուխտավայրերից շարունակում է սիրված մնալ Կոտայքի շրջանի Պողոս-Պետրոս ուխտավայրը՝ կատարման նույն ձևերով: Մնում է ավելացնել, որ ուխտագնացությունն, առհասարակ, մեր ժողովրդի ամենասիրած երևույթներից էր: Ուխտագնացությանն սպասում էին ամիսներով, իսկ ուխտի գնալուն մոտեցող օրերին մթնոլորտը խտանում էր հուզական սպասումով: Ուխտի գնալու հագուստը, զարդերը պատրաստվում էին մեծ փայփայանքով, գնալու նախընթաց օրը անցնում էր խմորեղեն թխելու, եփելու, տապակելու մթնոլորտում: Հեռու ապրողները սիրված և ընդունված ուխտավայրերն էին գնում օրեր առաջ՝ սայլերով, կառքերով, գրաստներով, ոտքով: Ուխտի գնալու ճանապարհն ինքնին ամբողջովին տոն էր՝ սիրահետումներով, խնջույքներով, նվագով, տոնական կյանքի բոլոր հուզումներով:

Ուխտավայրեր գնում էին հատուկ նպատակով՝ որևէ իղձի հասնելու, տառապանքից կամ հիվանդությունից ազատվելու, ինչպես նաև՝ պարզապես տոնին մասնակցելու համար: Ուխտավայրերում սկիզբ էին առնում ծանոթություններ, նոր բարեկամություններ, նշանախոսություններ:

bottom of page