top of page

ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆՆԵՐ

Դիմակայունություն բոլորի համար

Երիտասարդական ակումբների դաշնությունը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդների համար «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին ծանոթանալ տեղական ժողովրդավարության գործընթացներին, ներգրավվել համայնքային կյանքում և զարգացնել առաջնորդական հմտությունները:

Կդառնա՞ս երիտասարդ դեսպան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդներին հրավիրում ենք մասնակցելու «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» վերապատրաստողների համար նախատեսված եռօրյա անվճար դասընթացին, որը տեղի կունենա հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը։

Դասընթացի շրջանակում մասնակիցները ձեռք են բերելու գիտելիքներ և հմտություններ համայնքների կառավարման առանձնահատկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ՏԻՄ-երի ընտրության, տեղական հանրաքվեների կազմակերպման, ավագանու նիստերի, խորհրդակցական մարմիններում ընդգրկման, որոշումների գործընթացի մեջ ներգրավման և տեղական ժողովրդավարության գործիքների ու մեխանիզմների մասին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ՝ հուլիսի 30-ը:

Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից․

Առաջին փուլում կազմակերպվելու են եռօրյա դասընթացներ վերապատրաստողների համար:

Երկրորդ փուլում վերապատրաստված երիտասարդները կազմակերպելու են տեղական դասընթացներ իրենց բնակավայրերում:

Երրորդ փուլում՝ ստեղծվելու են տեղական ժողովրդավարության «դեսպանատներ» և երիտասարդ «դեսպանների» ցանց:

Our

Guidebook

Guidebook to active citizenship on a local scale.

ստեղծվելու են տեղական ժողովրդավարության «դեսպանատներ» և երիտասարդ «դեսպանների» ցանց.png

Սույն նախաձեռնությունն իրականացվում է Երիտասարդական Ակումբների դաշնության կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ 

Աջակիցներ

3_Logos_edited.png
3_Logos_edited.png
3_Logos_edited.png
bottom of page