Հաճախ տրվող հարցեր
Երիտասարդական ակումբների դաշնությունը, խրախուսելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը սոցիալական և հասարակական գործընթացներում, հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր անհատի և երիտասարդների կազմակերպված խմբի (երիտասարդական ակումբ, կենտրոն, նախաձեռնություն, ծրագիր կամ ՀԿ) դառնալ կազմակերպության անդամ/կամավոր, մասնակցել որոշումների կայացման գործընթացին։ ԵԱԴ-ն իր 20-ամյա գործունեության ընթացքում եղել և շարունակում է մնալ յուրաքանչյուր երիտասարդի ինքնազարգանալու, կրթվելու, սեփական նախաձեռնություններն ու գաղափարներն իրականացնելու, երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձ ձեռք բերելու լավագույն հարթակը:
- 01
ԵԱԴ կամավոր դառնալու համար անհրաժեշտ է այցելել www.fyca.net կայք, լրացնել անդամակցության համար նախատեսված հայտը:
ԵԱԴ աշխատակազմի անդամները կդիտարկեն Ձեր անդամակցության հայտը և կապ կհաստատեն Ձեզ հետ հետագա քայլերի համար:
Բոլոր ակտիվ կամավորներն ընդգրկվում են ԵԱԴ կամավորների խմբում:
- 02
- 03
ԵԱԴ անդամակցությունը յուրաքանչյուր երիտասարդի ընձեռում է հնարավորություն՝
✅տեղեկացված լինել Հայաստանում, Եվրոպայում և ողջ աշխարհում իրականացվող երիտասարդական ծրագրերին և ոլորտի իրադարձություններին,
✅ստանալ և փոխանակել երիտասարդական գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող թարմ, հրատապ տեղեկատվություն,
✅ընդլայնել միջազգային կապերը և ունենալ միջմշակութային փորձի փոխանակման հնարավորություն,
✅մասնակցել ուսուցողական ծրագրերի, դասընթացների, սեմինարների, երիտասարդական փոխանակության ծրագրերի, փառատոների, ճամբարների, ֆորումների և այլ միջոցառումների,
✅զբաղվել երիտասարդական աշխատանքով և իրականացնել սեփական նախաձեռնությունները,
✅հաստատել նոր կապեր, ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ։
- 04
ԵԱԴ անդամն իրավունք ունի.
✅մասնակցել կազմակերպության գործունեությանը, այդ թվում՝ կազմակերպության ընդլայնված բաց քննարկումներին, աշխատակազմի և ակտիվ կամավորների համար նախատեսված բաց ժողովներին
✅կազմակերպությունից ստանալ երիտասարդական ոլորտին վերաբերող տեղեկատվություն և խորհրդատվություն,
✅էլ. կայքում ունենալ սեփական նախաձեռնությունները, իրականացրած ծրագրերը և միջոցառումները լուսաբանող հոդված,
✅օգտվել կազմակերպության աջակցությունից, այդ թվում՝ իրականացնել ոլորտին համապատասխան սեփական նախաձեռնությունները, կազմակերպել երիտասարդական աշխատանքը խթանող գործողություններ, ստեղծել երիտասարդական ակումբներ
✅տարին առնվազն մեկ անգամ մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող տեղական և միջազգային ծրագրերին,
✅ներկայացնելով համապատասխան դիմում՝ կասեցնել ԵԱԴ անդամակցությունը ցանկացած պահի։
ԵԱԴ անդամը պարտավոր է.
✅պահպանել ԵԱԴ կանոնակարգը և գրասենյակի աշխատանքային կանոնները։
✅մասնակցել կազմակերպության գործունեությանը, նպաստել կազմակերպության զարգացմանը,
✅կանոնավոր կերպով վճարել անդամավճարը։
- 05
ԵԱԴ անդամատոմսն անդամակցությունը հաստատող քարտ է։
Ձեռք բերելով անդամատոմս` Դուք հանդիսանում եք ԵԱԴ լիիրավ անդամ և հնարավորություն ունենում ներկայացնել կազմակերպությունը միջազգային երիտասարդական կառույցներում, հասարակական կազմակերպություններում և պետական մարմիններում, ինչպես նաև ստանում առաջնահերթության կարգով ԵԱԴ տեղական, միջազգային բոլոր ծրագրերին և միջոցառումներին մասնակցելու իրավունք։ Միաժամանակ դա հնարավորություն է տալիս մասնակցել կազմակերպության գործադիր մարմինների որոշումների կայացման գործընթացներին և առաջարկել սեփական ծրագրերն ու նախաձեռնությունները։
- 06
- 07
- 08
Երիտասարդական ակումբների դաշնությունը իր շարքերում միավորում է 100-ից ավելի երիտասարդական ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ և այլ հասարակական կազմակերպություններ ամբողջ Հայաստանից, Արցախից և Ջավախքից։
Անդամ-ակումբ դառնալու համար անհրաժեշտ է այցելել www.fyca.net կայք, լրացնել
ակումբների անդամակցության համար նախատեսված հայտը:
Մեր աշխատակազմը կդիտարկի Ձեր լրացրած հայտադիմումը և կապ կհաստատի Ձեզ հետ։
- 09
☑️Բաժանորդագրվե՛ք Հայաստանի ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խմբին՝ ԵԱԴ Yahoo խմբին
Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և սեղմել JOIN GROUP կոճակը:
Լրացնել էլեկտրոնային հասցեն նշված դաշտում:
Եթե Ձեր էլեկտրոնային հասցեն պատկանում է այլ կայքերի (outlook, gmail և այլն), անհրաժեշտ է ընտրել CREATE AN ACCOUNT տարբերակը, լրացնել համապատասխան դաշտերը, սեղմել CONTINUE:
Բացված պատուհանում հաստատել տեղեկատվությունը և սեղմել SEND REQUEST կոճակը:
Միանալու հայտը դիտարկելուց հետո ԵԱԴ աշխատակազմը կներառի Ձեր էլեկտրոնային հասցեն ԵԱԴ-ի Yahoo խմբում, և Դուք արդեն կստանաք խմբում պարբերաբար տեղադրվող հայտարարությունները:
☑️Բաժանորդագրվե՛ք ԵԱԴ կայքի տեղեկագրին
Անհրաժեշտ է այցելել ԵԱԴ կայք և լրացնել անհրաժեշտ տվյալները համապատասխան դաշտերում:
☑️Բաժանորդագրվե՛ք ԵԱԴ Facebook-յան էջին և առաջինը ստացեք ծանուցումներ հրապարակված նյութերի մասին
Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ, հավանել (LIKE) էջը և սեղմել SEE FIRST կոճակը:
☑️Բաժանորդագրվե՛ք ԵԱԴ Facebook-յան խմբին
Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և սեղմել Join Group կոճակը:
☑️Բաժանորդագրվե՛ք ԵԱԴ-ի Instagram-յան էջին
Անհրաժեշտ է հետևել (FOLLOW) fyca_armenia էջին:





