Ավելին, քան կազմակերպություն՝ Մենք շարժում ենք
27 տարի՝ երիտասարդներին միավորելով, ակումբներ կառուցելով և կերտելով Հայաստանի ժողովրդավարական ապագան
Մեր մասին

Մեր
պատմությունը
Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) հիմնադրվել է 1999 թվականին և 2000 թվականին գրանցվել որպես հասարակական կազմակերպություն։ Այսօր ԵԱԴ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ՀԿ-ն և իր կազմում միավորում է ավելի քան 100 երիտասարդական մասնագիտական և տարածաշրջանային ակումբներ, կենտրոններ, ոչ ֆորմալ խմբեր ու կազմակերպություններ ողջ Հայաստանի տարածքում:
Ոչ ֆորմալ կրթության, միջազգային համագործակցության և տեղական նախաձեռնությունների աջակցության միջոցով ԵԱԴ-ն հնարավորություն է տալիս երիտասարդներին դառնալու դրական փոփոխությունների շարժիչ ուժ իրենց համայնքներում՝ պահպանելով ազգային արժեքները և խթանելով կայուն զարգացումը:
Առաքելություն
Մեր առաքելությունն է բարձրացնել երիտասարդ սերնդի դերը քաղաքացիական հասարակության ամրապնդման գործընթացներում՝ միավորելով երիտասարդական ակումբները, խթանելով ակտիվ քաղաքացիական ներգրավվածությունը և նպաստելով երիտասարդների մասնակցությանը ժողովրդավարական զարգացման գործընթացներում։
Տեսլական
Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում, ինչ ծագում ունի կամ ինչ ռեսուրսներ ունի, հասանելիություն ունի աջակցող համայնքի, իմաստալից հնարավորությունների և սեփական ապագան կերտելու հմտությունների։
Բաց երիտասարդական աշխատանքը
Այս արտահայտությունն արտացոլում է մեր փիլիսոփայությունը. երիտասարդական աշխատանքը պետք է լինի հասանելի, ներառական, մասնակցային և տեսանելի: Մենք բացում ենք դռներ՝ ակումբների, միջազգային ծրագրերի, որոշումների կայացման համար։
Մեր խորհրդանիշը
FYCA-ի խորհրդանիշը Եռակն է՝ եռաթև եռանկյունի, որը խորհրդանշում է երեք հիմնական սկզբունքները՝ կայունություն, միասնություն և շարժում: Այն հիշեցում է, որ երկարատև առաջընթացը պահանջում է ամուր հիմք, միասնական համայնք և առաջ շարժվելու քաջություն:
Կազմակերպչական կառուցվածք
ԵԱԴ-ն գործում է թափանցիկ, ժողովրդավարական կառուցվածքի միջոցով՝
-
Համաժողով՝ բարձրագույն կառավարման մարմին, որը գումարվում է երկու տարին մեկ անգամ, որտեղ ներկայացված են բոլոր անդամ ակումբները։
-
Նախագահություն՝ ընտրված խորհուրդ, որը գլխավորում է Նախագահը և պատասխանատու է ռազմավարական ուղղության համար։
-
Քարտուղարություն՝ գործադիր մարմին, որը գլխավորում է գլխավոր քարտուղարը և պատասխանատու է ամենօրյա գործունեության համար։
-
Մարզային համակարգողներ՝ ԵԱԴ ներկայացուցիչներ Հայաստանի տասը մարզերից յուրաքանչյուրում՝ ապահովելով համազգային հասանելիություն։
Գործունեության ոլորտները
ԵԱԴ աշխատանքը ընդգրկում է տարատեսակ ոլորտներ, որոնք կարևոր են այսօրվա Հայաստանի երիտասարդների համար.
միջազգային համագործակցություն, միջմշակութային ուսուցում
ոչ ֆորմալ կրթություն, բաց երիտասարդական աշխատան ք
ժողովրդավարություն, քաղաքացիական մասնակցություն, մարդու իրավունքներ
սոցիալական ինտեգրացիա, գենդերային հիմնախնդիրներ
կամավորական աշխատանք
առողջ ապրելակերպ, բնապահպանություն, կայուն զարգացում
տարածաշրջանային ինտեգրացիա, հանդուրժողականություն
մշակութային ժառանգության պահպանություն
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռուզան
Անանյան
Գլխավոր քարտուղար
Շտապեք դանդաղ

էմիլի
Տեր-Հովհաննիսյան
Հաղորդակցության քարտուղար
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը կարող ես կիրառել աշխարհը փոխելու համար

Նաիրա
Իրիցյան
Համահայկական ծրագրերի քարտուղար
Հավատ, գործիր, աճիր՝ քո պոտենցիալն անսահման է
_edited.jpg)
Լիլիթ
Հովակիմյան
Երիտասարդական ակումբների քարտուղար
Եթե կարող ես երազել, կարող ես նաև գործել

Մարիամ
Գրիգորյան
Մշակութային ծրագրերի քարտուղար
Դու պետք է լինես այն փափոխությունը, որը ցանկանում ես տեսնել

Անի
Մանուկյան
Կրթական ծրագրերի քարտուղար
Այն ամենը, ինչ քեզ մոտ չի ստացվում, դարձնում է քեզ ավելի ուժեղ՝ պայքարելու քո հաջողության համար
