top of page

MIJARC Europe միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեան

  • May 11
  • 1 min read

 Սույն թվականի մայիսի 9-10-ը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում ընթացավ MIJARC Europe միջազգային կազմակերպության Գլխավոր ասամբլեան, որին ներկա էին Երիտասարդական ակումբների դաշնության Մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գրիգորյանը, Հրաչյա Ջավադյանը և Գլխավոր քարտուղար Ռուզան Անանյանը։

Երկօրյա ինտենսիվ քննարկումների և ռազմավարական որոշումների կայացման ընթացքում ԵԱԴ-ն ներկայացրեց իր տեսակետն ու դիրքորոշումը կազմակերպության ֆինանսական ռազմավարության և ծրագրերի վերաբերյալ։ Ասամբլեայի ընթացքում ԵԱԴ-ն միջազգային կառույցի ղեկավար մարմիններում առաջադրեց երկու թեկնածու, որը և արժանացավ հավանության։

 Արդյունքում Մարիամ Գրիգորյանը ընտրվեց MIJARC Europe-ի Եվրոպական համակարգող` 2 տարի ժամկետով, իսկ Հրաչյա Ջավադյանը վերընտրվեց 3 տարի ժամկետով` որպես գանձապահ:

 Շնորհավորում ենք մեր անդամներին և մաղթում արդյունավետ գործունեություն ու նորանոր ձեռքբերումներ առաջիկա տարիների ընթացքում։

 @mijarceurope 



 
 
 

Comments


bottom of page