top of page

Արինե Մխիթարյանը` ECYC-ի խորհրդի անդամ

  • 6 days ago
  • 1 min read

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչ #Արինե #Մխիթարյանը ընտրվել է Եվրոպական երիտասարդական ակումբների կոնֆեդերացիայի՝ European Confederation of Youth Clubs (ECYC) Կառավարման խորհրդի (Board) անդամ։

Սա կարևոր հաջողություն է ոչ միայն Արինե Մխիթարյանի, այլև ամբողջ հայկական երիտասարդական համայնքի համար։ Նրա ընտրությունը վկայում է Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության, միջազգային հեղինակության և երիտասարդական աշխատանքի ոլորտում ունեցած նշանակալի ներդրման մասին։

Համոզված ենք, որ Արինե Մխիթարյանի փորձն ու նվիրվածությունը կնպաստեն երիտասարդական քաղաքականությունների զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և հայկական երիտասարդության ձայնն ավելի լսելի կդարձնեն եվրոպական հարթակներում։

Շնորհավորում ենք Արինե Մխիթարյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, նոր հաջողություններ և բազմաթիվ նախաձեռնություններ՝ հանուն երիտասարդների զարգացման և հզորացման։


 
 
 

Comments


bottom of page