top of page

Ռուբեն Եսայանը՝ ԵԱԴ-ում

  • Aug 21, 2025
  • 1 min read

 Երեկ՝ հունիսի 26-ին, #Երիտասարդական #ակումբների #դաշնությունում (ԵԱԴ) տեղի ունեցավ սպասված հանդիպում բազմամյա ստեղծագործական ուղի ունեցող վիդեոբլոգեր, հանրային խոսքի վարպետ և երեք գրքերի հեղինակ՝ Ռուբեն Եսայանի հետ։


 Մեր երիտասարդները հղեցին իրենց հուզող հարցերը՝ սկսած գրական ստեղծագործության գաղտնիքներից մինչև մարտահրավերները:


Քննարկվեցին Ռուբենի բեսթսելլերների սյուժետային մանրամասները և սիրված հերոսների կերպարները։

Ռուբենը մակագրեց մասնակիցների գրքերը՝ յուրաքանչյուրին ուղղելով անհատական խորհուրդներ և շնորհավորանքներ։


Մաղթում ենք Ռուբեն Եսայանին նոր գրքերի հաջողված թողարկում, ստեղծագործական անսպառ էներգիա և հազարավոր նոր երկխոսություններ ընթերցողների հետ։

Եվ իհարկե սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը ԵԱԴ-ում:

Comments


bottom of page