top of page
Search

Հանդիպում Գյումրու երիտասարդների հետ

#Երիտասարդական #ակումբների #դաշնության մարզային ներկայացուցչությունը Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ում իր ակտիվ գործունեությունը սկսել է ծավալել 2019 թ-ից։

#Երիտասարդական #ակումբների #դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը և կազմակերպության նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը հյուրընկալվել էին մարզայի ակումբում և հանդիպման ընթացքում կարևորեցին համագործակցությունը Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի հետ, ինչպես նաև այն նվիրական աշխատանքը, որ տարվում է մարզային ակումբի կողմից:

Վստահելի համագործակցության և երիտասարդական ոլորտում իրենց ներդրման համար վկայականներ տրվեցին Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Մակարյանին և աշխատակից Մարիամ Սուքիկյանին, ով նաև համակարգում է ԵԱԴ մարզային ակումբի աշխատանքները:

Վկայականներ տրվեցին նաև Երիտասարդական ակումբների դաշնության մարզային ակումբի ակտիվ անդամներից մի քանիսին:



***

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by "PRactice" Public Relations Agency
www.ArmPR.org

Գրանցվի՛ր ԵԱԴ էլ. խմբում/ Join our E-group!

bottom of page