Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսը Փաիզում համախմբեց ոլորտի նորարարներին
- Federation of Youth Clubs of Armenia
- Mar 7
- 1 min read
Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ 2025 թվականի փետրվարի 21-23-ը Փարիզում, համախմբեց գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին, մասնագետներին և կազմակերպություններին՝ ամբողջ աշխարհից:
Ցուցահանդեսի շրջանակում առանձին տաղավարներով իրենց մթերքներն ու ապրանքատեսականի էին ներկայացում բազմաթիվ ֆերմերներ և գյուղատնտեսական ընկերություններ, որոնք հանդես եկան ոլորտի նորարարություններով և տեխնոլոգիական նորարար լուծումներով: Այցելուները հնարավորություն ունեցան ուսումնասիրել գյուղատնտեսական տարբեր մոտեցումներ՝ սկսած ավանդական գյուղատնտեսական մեթոդներից մինչև ոլորտը հեղափոխող տեխնոլոգիաները:

Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) ներկայացուցիչը, ի թիվս բազմահազար այցելուների, հնարավորություն ունեցավ այցելել և տեղում ծանոթանալ տեղական արտադրողների արտադրանքին և ֆրանսիական ագրարային մշակույթին:
Comments