top of page
Search

Fake - Not Fake. մեդիագրագիտության դասընթաց


Այսօր մենք ապրում ենք թվային աշխարհում։

Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում սոցիալական մեդիան դարձել է կարևորագույն մեդիա հարթակներից մեկը, իսկ յուրաքանչյուր օգտատեր՝ մեդիա ստեղծող։

Երիտասարդները յուրաքանչյուր վայրկյան ահռելի քանակությամբ տեղեկատվություն են ստանում ոչ միայն ավանդական լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, ռադիո, թերթեր և ամսագրեր), այլև տարատեսակ տեքստային հաղորդագրությունների, մեմերի, վիրուսային տեսանյութերի, տեսախաղերի, գովազդի տեսքով։

Անկախ մեդիա տեսակից բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ բովանդակությունն ստեղծված է ինչ-որ մեկի կողմից, ինչ-որ նպատակով և պատճառով։ #Մեդիագրագետ լինելը նշանակում է կարողանալ մտածել քննադատաբար, վերլուծել տեղեկատվությունը, հասկանալ դրա ստեղծման պատճառները։

Երիտասարդական ակումբների դաշնությունը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետ համատեղ հուլիսի 11-ից 16-ն իրականացնում է «Fake-Not Fake» ուսուցողական ծրագիրը` Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտը։

Subscribe to our newsletter

 

Comments


  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2024

Designed & Made by "PRactice" Public Relations Agency
www.ArmPR.org

Գրանցվի՛ր ԵԱԴ էլ. խմբում/ Join our E-group!

bottom of page