"Formidable" երիտասարդական փոխանակման ծրագիր
- Federation of Youth Clubs of Armenia
- Aug 28
- 1 min read
#Երիտասարդական #ակումբների #դաշնության անդամներ` Հմայակը, Արինեն, Արփին, Արենն ու Լուսինեն հուլիսի 12-ից 20֊ը Սլովակիայի Ռուժոմբերոկ քաղաքում մասնակցել են

ն` #Erasmus+ի շրջանակում։ Այն նվիրված էր արվեստին՝ որպես ինքնաարտահայտման, հաղորդակցության, ստեղծարարության և տարբեր մշակույթների միջև կապեր ստեղծելուն։
Ծրագրին մասնակցում էին տարբեր երկրների (Լեհաստան, Իտալիա Սլովակիա, Ավստրիա Բուլղարիա, Հայաստան) երիտասարդներ, որոնք ներկայացնում էին իրենց մշակութային առանձնահատկությունները և ստեղծագործական մոտեցումները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի խորը ճանաչելու մասնակից երկրների ազգային յուրահատկություններն ու հետաքրքիր ավանդույթները։
Միջավայրն ու ստեղծագործական աշխատանքները նպաստեցին նոր ընկերների ձեռքբերմանը, փոխըմբռնման խորացմանը և արվեստի միջոցով համագործակցության խթանմանը։
Հայաստանի ներկայացուցիչները պատվով ներկայացրեցին իրենց երկիրը, Երիտասարդական ակումբների դաշնության գործունեությունը, մեր երկրի մշակութային ու ազգային յուրահատկություններն ու ավանդույթները։ ԵԱԴ անդամներն ակտիվ ներգրավված էին կազմակերպական և թիմբիլդինգների աշխատանքներում։
IKReON - գործընկեր կազմակերպությունը հավուր պատշաճի և համագործակցային միջավայր ապահովելով համակարգել էր աշխատանքները:









Comments