top of page
Search

Միացի՛ր թիմին, կառավարի՛ր ամենալուսավոր գրասենյակը



ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Երիտասարդական ակումբների դաշնություն

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի պատասխանատու, (Office manager)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ լրիվ աշխատաժամանակ՝ 10:00-19:00

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ Հունվարի 10-ից, 2022 (1 ամիս անվճար և 2 ամիս վճարովի փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Երևան

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության նախագահ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ 120 000 (պահումները ներառյալ)


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

· Բարձրագույն կրթություն,

· Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն

· Տեքստի հետ աշխատելու հմտություն

· Հաղորդակցման հմտություն

· Թիմային մտածողություն, թիմում աշխատելու հմտություն

· Էթիկայի կանոնների հստակ գիտակցում

· Ժամանակի կառավարում

· Բանակցելու և կոնֆլիկտները հաղթահարելու կարողություն

· Սոցիալական մեդիա գործիքների տիրապետում

· Ոչ ֆորմալ կրթության և երիտասարդության ոլորտի իմացություն:

:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Կազմակերպել և մասնակցել Կազմակերպության ռազմավարության և տարեկան գործողությունների պլանի մշակման ու գնահատման հանդիպումներին,

· Ընդունել գրասենյակի այցելուներին և տրամադրել համապատասխան տեղեկատվություն,

· Պատասխանել հեռախոսազանգերին, էլեկտրոնայիննամակներին

· Կազմակերպել փոստային նամակների առաքում,

· Կազմել քարտուղարության և նախագահության ժողովների, հանդիպումների արձանագրությունները

· Համակարգել կամավորների և ակումբների հետ աշխատանքները

· Համակարգել կայքում և սոցիալական ցանցերում նյութերի հրապարակումն ու հանրայնացումը

· Միջազգային ծրագրերին մասնակցող երիտասարդներին համար կազմակերպել ուսուցողական դասընթացներ, ծանոթացնել կանոններին և կանոնակարգին

· Հետևել անդամավճարների և անդամակցության գործընթացին:

· Կազմակերպել Կազմակերպության առօրյա փաստաթղթաշրջանառությունը,

· Իրականացնել Գրասենյակի կարգուկանոնի և գույքի վերահսկողությունը,

· Կազմել և վերահսկել ընդհանուր օգտագործման աշխատասենյակների գրաֆիկը,

· Կազմակերպել և վերահսկել տնտեսուհու աշխատանքը,

· Տրամադրել տեխնիկա և ապահովել տեխնիկական աջակցություն,

· Կազմակերպել ոչ սարքին վիճակում գտնվող տեխնիկայի վերանորոգման աշխատանքները,

· Իրականացնել/կազմակերպել Կազմակերպության ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ նյութերի, պարագաների գնումներ,

· Իրականացնել/կազմակերպել տոնակատարությունների աշխատանքները,

· Օժանդակել տեղական և միջազգային ծրագրերի համակարգման աշխատանքներին

· Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,

· Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,

· Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,

· Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,

· Պարգևավճարներ:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել CV և մոտիվացիոն նամակը office@fyca.net էլ.հասցեին՝ նամակի վերնագրում նշելով Գրասենյակի պատասխանատու:

«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Մաշտոց 4, 1/1:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ն Է։

Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵԱԴ գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ +37410588768:

Subscribe to our newsletter

Comments


bottom of page