top of page
Search

Աշխատաժողով Սևանում

#Երիտասարդական #ակումբների #դաշնության քարտուղարության անդամները այցելել էին Սևան՝ հանդիպելու «Սևանի երիտասարդական ակումբ» ՀԿ անդամների հետ, ինչպես նաև պլանավորելու առաջիկա վեց ամիսների աշխատանքը։

Աշխատաժողովի ընթացքում ԵԱԴ քարտուղարության անդամները ծանոթացան Սևանի երիտասարդների հետ, ներկայացրեցին նախորդ ամիսներին կատարած աշխատանքները, նաև առաջիկա պլաններն ու նախաձեռնությունները։

Դե իսկ հանդիպման վերջում հյուրընկալվեցինք «Բոհեմ» արվեստանոց-թեյարան՝ ծանոթանալու տեղի մշակույթին։

Շնորհակալություն «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ին՝ համագործակցության և աշխատանքների աջակցման համար։


***

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

bottom of page