top of page
Search

Ինչպես պահպանել գյուղական միջավայրը․ միջազգային ծրագիր Իսպանիայում

#Երիտասարդական #ակումբների #դաշնության քարտուղարության անդամներ Կառլոս Մարգարյանն ու Մարիամ Գրիգորյանը հոկտեմբերի 12-19 գտնվում էին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում՝ մասնակցելու միջազգային փոխանակման հերթական ծրագրին։

Ծրագրի ընդհանուր նպատակն էր վերապատրաստել երիտասարդներին, փոխանցել նոր հմտություններ ու գիտելիքներ ժողովրդավարության, ոչ ֆորմալ կրթության, համայնքներում աշխատելու մասին։


«Ես հնարավորություն ունեցա մասնակցելու միջազգային ծրագրի, որը միավորում էր 10 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Իտալիան, Իսպանիան (Կատալոնիա), Վրաստանը, Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Հունաստանը, Թուրքիան, Ռումինիան և Լատվիան: Ծրագրի ընթացքում մենք քննարկեցինք գյուղական բնակավայրերի առջև ծառացած խնդիրների մասին, ներգրավվեցինք կառուցողական բանավեճերի մեջ և ունեցանք բովանդակալից քննարկումներ»,- նշում է Կառլոս Մարգարյանը։

bottom of page