top of page

Վարդավառը Գառնիում և Գեղարդում

Updated: May 22

... Թող ջուրը կյանք բերի, Կյանքը սեր բերի՝ ազգին, լեռներին, Վարդավա՜ռ...

ree

Քրիստոսի պայծառակերպության օրն ու հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը, այս տարի նշվեց հուլիսի 24-ին՝ համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում։ Տոնակատարությունը նախաձեռնել և իրականություն էր դարձրել Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը։ Վարդավառ փառատոնն արդեն իններորդ տարին է, որ հյուրընկալում է հազարավոր հյուրերի Հայաստանից և արտերկրից։

ree

Ավանդույթի համաձայն՝ փառատոնը մեկնարկեց վաղ առավոտից Գեղարդի վանքում՝ պատարագով և երիտասարդության օրհնության կարգով: Տոնի խորհուրդն ավելի ընդգծելու և մարդկանց ակտիվորեն ներգրավելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնության կամավորները ներկաներին բաժանեցին վարդեր, տարբեր բովանդակությամբ կպչուններ և կեսօրից հետո հրավիրեցին Գառնի՝ մասնակցելու բուն միջոցառմանը։ Կեսօրին Գառնու տաճարի հարակից հրապարակում տեղի ունեցավ Վարդավառի տոնակատարությունը՝ ազգային ավանդույթներին համապատասխան, երգ ու պարով, խաղերով: Միջոցառման նախաձեռնող, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով Վարդավառ փառատոնի կազմակերպմամբ նրանք նպատակ են հետապնդում երիտասարդության մոտ ամրապնդել ազգային արժեքները, վերջիններիս դարձնել հայկական ավանդույթների ժառանգորդն ու կրողը:

ree

Ծրագրում ընդգրկված էր նաև հատուկ Վարդավառ երիտասարդական փառատոնի համար պատրաստված հյուրասիրություն, առանձին տաղավարներ, ազգային երգ ու պար, Վարդավառի շուրջպար և խաղեր։ Միջոցառման կազմակերպիչները տոնակատարության ընթացքում նվիրեցին նաև վարդեր՝ տոնին մասնակից դարձնելով նաև ներկաներին, իսկ տոնի խորհրդի բարեմաղթանքներն ու օրհնանքներն ստացան ազգային խաղերում ներգրավվածները։ Տոնակատարության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու նաև հայոց դիցարանի սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկ դիցուհու և Վահագն աստծո սիրո մասին պատմող բեմականացում՝ համեմված պարով և երգով:

ree

Նշենք, որ Վարդավառ փառատոնը Երիտասարդական ակումբների դաշնության ամենամյա կարևոր միջոցառումներից մեկն է, որի կազմակերպմանը մեծ դարակատարություն ունեն ՀՀ Կոտայքի մարզպետարանը, Գառնիի համայնքապետարանը և Հայկական Փի Ար ասոցիացիան:


Փառատոնին աջակցում են նաև Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը, Հայ առաքելական եկեղեցին, Գառնիի մշակույթի տունը, Գեղարվեստի և Երաժշտական դպրոցները։ Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

Subscribe to our newsletter

 
 
 

Comments


  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2024

Designed & Made by "PRactice" Public Relations Agency
www.ArmPR.org

Գրանցվի՛ր ԵԱԴ էլ. խմբում/ Join our E-group!

bottom of page