top of page
Հաճախ տրվող հարցեր
Երիտասարդական ակումբների դաշնությունը, խրախուսելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը սոցիալական և հասարակական գործընթացներում, հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր անհատի և երիտասարդների կազմակերպված խմբի (երիտասարդական ակումբ, կենտրոն, նախաձեռնություն, ծրագիր կամ ՀԿ) դառնալ կազմակերպության անդամ/կամավոր, մասնակցել որոշումների կայացման գործընթացին։ ԵԱԴ-ն իր 20-ամյա գործունեության ընթացքում եղել և շարունակում է մնալ յուրաքանչյուր երիտասարդի ինքնազարգանալու, կրթվելու, սեփական նախաձեռնություններն ու գաղափարներն իրականացնելու, երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձ ձեռք բերելու լավագույն հարթակը:
Հաճախ տրվող հարցեր
- 01ԵԱԴ կամավոր դառնալու համար անհրաժեշտ է այցելել www.fyca.net (undefined)կայք, լրացնել անդամակցության համար նախատեսված հայտը: https://static.wixstatic.com/media/undefined ԵԱԴ աշխատակազմի անդամները կդիտարկեն Ձեր անդամակցության հայտը և կապ կհաստատեն Ձեզ հետ հետագա քայլերի համար: Բոլոր ակտիվ կամավորներն ընդգրկվում են ԵԱԴ կամավորների խմբում:
- 02
- 03ԵԱԴ անդամակցությունը յուրաքանչյուր երիտասարդի ընձեռում է հնարավորություն՝ ✅տեղեկացված լինել Հայաստանում, Եվրոպայում և ողջ աշխարհում իրականացվող երիտասարդական ծրագրերին և ոլորտի իրադարձություններին, ✅ստանալ և փոխանակել երիտասարդական գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող թարմ, հրատապ տեղեկատվություն, ✅ընդլայնել միջազգային կապերը և ունենալ միջմշակութային փորձի փոխանակման հնարավորություն, ✅մասնակցել ուսուցողական ծրագրերի, դասընթացների, սեմինարների, երիտասարդական փոխանակության ծրագրերի, փառատոների, ճամբարների, ֆորումների և այլ միջոցառումների, ✅զբաղվել երիտասարդական աշխատանքով և իրականացնել սեփական նախաձեռնությունները, ✅հաստատել նոր կապեր, ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ։
- 04ԵԱԴ անդամն իրավունք ունի. ✅մասնակցել կազմակերպության գործունեությանը, այդ թվում՝ կազմակերպության ընդլայնված բաց քննարկումներին, աշխատակազմի և ակտիվ կամավորների համար նախատեսված բաց ժողովներին ✅կազմակերպությունից ստանալ երիտասարդական ոլորտին վերաբերող տեղեկատվություն և խորհրդատվություն, ✅էլ. կայքում ունենալ սեփական նախաձեռնությունները, իրականացրած ծրագրերը և միջոցառումները լուսաբանող հոդված, ✅օգտվել կազմակերպության աջակցությունից, այդ թվում՝ իրականացնել ոլորտին համապատասխան սեփական նախաձեռնությունները, կազմակերպել երիտասարդական աշխատանքը խթանող գործողություններ, ստեղծել երիտասարդական ակումբներ ✅տարին առնվազն մեկ անգամ մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող տեղական և միջազգային ծրագրերին, ✅ներկայացնելով համապատասխան դիմում՝ կասեցնել ԵԱԴ անդամակցությունը ցանկացած պահի։ ԵԱԴ անդամը պարտավոր է. ✅պահպանել ԵԱԴ կանոնակարգը և գրասենյակի աշխատանքային կանոնները։ ✅մասնակցել կազմակերպության գործունեությանը, նպաստել կազմակերպության զարգացմանը, ✅կանոնավոր կերպով վճարել անդամավճարը։
- 05ԵԱԴ անդամատոմսն անդամակցությունը հաստատող քարտ է։ Ձեռք բերելով անդամատոմս` Դուք հանդիսանում եք ԵԱԴ լիիրավ անդամ և հնարավորություն ունենում ներկայացնել կազմակերպությունը միջազգային երիտասարդական կառույցներում, հասարակական կազմակերպություններում և պետական մարմիններում, ինչպես նաև ստանում առաջնահերթության կարգով ԵԱԴ տեղական, միջազգային բոլոր ծրագրերին և միջոցառումներին մասնակցելու իրավունք։ Միաժամանակ դա հնարավորություն է տալիս մասնակցել կազմակերպության գործադիր մարմինների որոշումների կայացման գործընթացներին և առաջարկել սեփական ծրագրերն ու նախաձեռնությունները։
- 06
- 07
- 08Երիտասարդական ակումբների դաշնությունը իր շարքերում միավորում է 100-ից ավելի երիտասարդական ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ և այլ հասարակական կազմակերպություններ ամբողջ Հայաստանից, Արցախից և Ջավախքից։ ԵԱԴ ակումբների առցանց քարտեզը(https://www.fyca.net/youthclubs) Անդամ-ակումբ դառնալու համար անհրաժեշտ է այցելել www.fyca.net կ(undefined)այք, լրացնել ակումբների անդամակցության համար նախատեսված հայտը: https://static.wixstatic.com/media/undefined Մեր աշխատակազմը կդիտարկի Ձեր լրացրած հայտադիմումը և կապ կհաստատի Ձեզ հետ։
- 09☑️Բաժանորդագրվե՛ք Հայաստանի ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խմբին՝ ԵԱԴ Yahoo խմբին Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ (https://groups.yahoo.com/neo/groups/fyca/info)և սեղմել JOIN GROUP կոճակը: https://static.wixstatic.com/media/undefined Լրացնել էլեկտրոնային հասցեն նշված դաշտում: https://static.wixstatic.com/media/undefined Եթե Ձեր էլեկտրոնային հասցեն պատկանում է այլ կայքերի (outlook, gmail և այլն), անհրաժեշտ է ընտրել CREATE AN ACCOUNT տարբերակը, լրացնել համապատասխան դաշտերը, սեղմել CONTINUE: https://static.wixstatic.com/media/undefined Բացված պատուհանում հաստատել տեղեկատվությունը և սեղմել SEND REQUEST կոճակը: https://static.wixstatic.com/media/undefined Միանալու հայտը դիտարկելուց հետո ԵԱԴ աշխատակազմը կներառի Ձեր էլեկտրոնային հասցեն ԵԱԴ-ի Yahoo խմբում, և Դուք արդեն կստանաք խմբում պարբերաբար տեղադրվող հայտարարությունները: ☑️Բաժանորդագրվե՛ք ԵԱԴ կայքի տեղեկագրին Անհրաժեշտ է այցելել ԵԱԴ կայք (undefined)և լրացնել անհրաժեշտ տվյալները համապատասխան դաշտերում: https://static.wixstatic.com/media/undefined ☑️Բաժանորդագրվե՛ք ԵԱԴ Facebook-յան էջին և առաջինը ստացեք ծանուցումներ հրապարակված նյութերի մասին Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ,(https://www.facebook.com/FYCANGO/) հավանել (LIKE) էջը և սեղմել SEE FIRST կոճակը: https://static.wixstatic.com/media/undefined ☑️Բաժանորդագրվե՛ք ԵԱԴ Facebook-յան խմբին https://static.wixstatic.com/media/undefined Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ (https://www.facebook.com/groups/FYCArmenia/)և սեղմել Join Group կոճակը: ☑️Բաժանորդագրվե՛ք ԵԱԴ-ի Instagram-յան էջին https://static.wixstatic.com/media/undefined Անհրաժեշտ է հետևել (FOLLOW) fyca_armenia (https://www.instagram.com/fyca_armenia/?hl=ru)էջին:
bottom of page
