
Հոկտեմբերի 5֊7֊ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Բնության հետ համաքայլ» ծրագիր-դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցություն ունեցան Կոտայքի մարզի Երիտասարդական ակումբների դաշնության ակումբ-անդամներից կամավորներ, ինչպես նաև ԵԱԴ քարտուղարությունից և կամավորներից 7 անդամներ:

Դասընթացը Կոտայքի մարզի ԵԱԴ ակումբներից մեկի՝ Երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության նախաձեռնած հերթական ծրագրերից մեկն էր։ Ծրագրի սեմինարավարն էր ԵԱԴ Կոտայքի մարզի համակարգող Մարի Հովակիմյանը, ով իր խոսքում նշեց. «Ինչպես բոլոր ծրագրերում, այս ծրագրում ևս ծրագրի մեկնարկից սկսած ձևավորեցինք մեծ խումբ, որը տարաբնույթ թեմաների ու ոչ ֆորմալ կրթական համախմբվածության արդյունքում դարձավ իսկական ԹԻՄ։ Կարծում եմ ծրագիրը ինտերակտիվ ստացվեց և մասնակիցները իրենք դառնալով դասընթացի որոշ թեմաներում իրավիճակի կրող և կառավարող չհասցրեցին հոգնել։ Նմանաբովանդակ ծրագրերն առավել կարևոր են տարբեր իրավիճակներում կառավարչական ձիրք ցուցաբերելու համար»:

ԵԱԴ քարտուղարության անդամ Նելլի Չիբուխչյանն էլ անդրադարձավ դասընթացի հագեցվածությանը, մասնավորապես նշելով. «Իմ մասնակցած ամենահագեցած, ամենահետաքրքիր, ամենաինֆորմատիվ սեմինարն էր: Բացի առաջնորդությանը վերաբերվող ահռելի գիտելիքների պաշարից, ձեռք բերեցի նոր ընկերներ: Սեմինարի ընթացքում անցկացված յուրաքանչյուր խաղ, տեղեկատվական զեկույց ուներ իր հետաքրքրությունը»:
