
Քրիստոսի պայծառակերպության՝ #Վարդավառի տոնը մեծ հանդիսությամբ նշվեց համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձանների՝ Գեղարդի և Գառնիի տարածքում՝ «Վարդավառ» միջազգային փառատոնի շրջանակում։ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (#FYCA) հուլիսի 28-ին կազմակերպեց արդեն ավանդական դարձած «Վարդավառ» փառատոնը, որը վեցերորդ տարին անընդմեջ համախմբեց բազմաթիվ երիտասարդների, Հայաստան ժամանած հյուրերի և այս տոնի հազարավոր սիրահարների: Փառատոնի նպատակն է ներկայացնել ազգային-ավանդական մշակույթը, լայն հասարակությանը ճանաչելի դարձնել Վարդավառի տոնական և ծիսական առանձնահատկությունները:
Ճանաչողական, կրթական և մշակութային «Վարդավառ» փառատոնի միջացառումները բազմաթիվ էին. պատարագ Գեղարդավանքում, ազգային-ավանդական մշակույթը, ՀՀ մարզերի բերքն ու բարիքը ներկայացնող տաղավարներ Գառնիում, ազգային խաղեր, բեմականացված ներկայացումներ, Աստղիկ դիցուհուն նվիրված հին-հայկական արարողություն, ազգային երգ ու պար, ձեռքի աշխատանքների ցուցադրություն, ծիսական ուտեստներ, հատուկ «Քուեստ» (Quest) երիտասարդների ու փառատոնի հյուրերի համար:

Փառատոնի ողջ ընթացքում Գառնիի տաճարի տարածքում առկա էր «կենդանի գրադարանը»՝ տոնի պատմությանն ու առանձնահատկություններին քաջատեղյակ մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներով էին կիսվում Փառատոնի հայ և օտարերկրացի մասն