Վարդավառ միջազգային փառատոն 2016
- Federation of Youth Clubs of Armenia
- Jun 23, 2016
- 1 min read

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հուլիսի 3-ին կազմակերպում է «Վարդավառ միջազգային փառատոնը», որն արդեն դարձել է ավանդական: Ճանաչողական, կրթական, մշակութային փառատոնն անցկացվելու է հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում: Փառատոնի մանրամասներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին կազմակերպիչները:
Փառատոնի ծրագրում ընդգրկված է ինչպես Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այնպես էլ ազգագրական երգի, պարի համույթի հոգեթով կատարումներ, ազգային ավանդական խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները:
Փառատոնի հայաստանցի և օտարերկրացի հյուրերը, ինչպես նաև Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները Գեղարդում հնարավորություն կունենան մասնակցելու տոնի խորհրդին՝ ջուր ցողելու արարողությանը:
«Ազգագրական հայտնի համույթների և դերասանների մասնակցությամբ Գառնիում ժամը 15:00-ին սկսվող երաժշտական բեմադրությունը յուրովի կմատուցի «Վարդավառ» տոնի էությունը»,- նշեց փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը՝ հրավիրելով բոլոր հետաքրքրվողներին մաս կազմելու կիրակնօրյա ազգային տոնակատարությանը:
ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանն էլ ընդգծեց, որ «մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից ընդգծված ուշադրություն է դարձվում մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը, որի արդյունքում մարզային առօրյան նշանավորվում է նոր և ինքնատիպ մշակութային միջոցառումներով: «Վարդավառ» միջազգային փառատոնը, մարզին յուրօրինակ փայլ է հաղորդում և արդեն երրորդ տարին է, որ իր շուրջն է համախմբում հազարավոր մարդկանց»:
«Վարդավառ» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, ՀՀ Կոտայքի մարզպետարանը, Գառնիի գյուղապետարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը, Տերյան մշակութային կենտրոնը, Taraz Art-ը, «Ակունք» ազգագրական համույթը, Վահագն դհոլահարների անսամբլը, Վան երգի-պարի ազգագրական համույթը, Պատանի լրագրողների դպրոցը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, eritasard.am առցանց պարբերականը, Anews.am, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը:









How to Make Sure You’re Safe From Online Dating
The Problems with Being The Other Woman
Building a healthy and successful relationship
Types of Date Chemistry That Need To Align For Major Attraction
Top Relationship Killers and How to Avoid Them
First Date Tips To Live By! If You Want a Second Date
The Stigma of Relationship Counseling is Hooey
Can Your Exes Rebound Relationship Be a Good Thing For YOU