top of page
Search

«The taste of culture» երիտասարդական փոխանակիման ծրագիր Կիպրոսում



Հունիսի 20-28-ը Կիպրոսի Հանրապետության Ամյանդոս բնակավայրում տեղի ունեցավ «The taste of culture» երիտասարդական փոխանակիման ծրագիրը։ Ծրագրին մասնակցում էր ավելի քան 25 մասնակից Լատվիայից, Լիտվայից, Ռումինիայից, Կիպրոսից և Հայաստանից։

Մշակութային երիտասարդական փոխանակման այս ծրագրին Հայաստանը ներկայացնում էր երկրի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության վեց հոգանոց պատվիրակությունը։ Ծրագրի ընթացքում երիտասարդները ներկայացրեցին միմյանց իրենց երկրների մշակույթը՝ ազգային տարազները, պարերը, երգերը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ճաշակել իրենց իսկ ձեռքով պատրասված ազգային կերակուրները, ծանոթանալ մեկը մյուսի խոհանոցին։

Ծրագրի ընթացքում մասնակիցները շրջայցով եղան նաև Լիմասոլ քաղաքում։

Հուլիս 10-19-ը՝ արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ նույն խորագիրը կրող երիտասարդական փոխանակման ծրագրիրը, որտեղ Հայաստանը դարձյալ ներկայացնում էր ԵԱԴ-ի պատվիրակությունը։ Կիպրոսի «Կիպերունդա» երիտասարդական կենտրոնի հետ, որը ծրագրի հյուրընկալող կազմակերպություններ էր, ձեռք բերվեցին նոր երիտասարդական նախագծեր իրականացնելու պայմանավորվածություններ։


bottom of page