top of page
Search

ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանի ուղերձը երիտասարդների միջազգային օրվա առթիվ



«Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ու ցանկանում հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ ի շահ մեր ժողովրդի, չէ որ մեր առաջընթացի գրավականը երիտասարդությունն է՝ կրթված, խելացի, նախաձեռնող ու վճռական։ Երիտասարդական ակումբների դաշնությունն իր բազմաթիվ ու բազմապիսի ծրագրերով մշտապես աջակցելու է երիտասարդությանը՝ նրան զարգացման հնարավորություններ ընձեռելով ու ներուժն ուղղորդելով մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը», -ասված է Հայաստանի ամենամեծ երիտասարդական հասարակական կազմակերպության ` Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի շնորհավորական ուղերձում:

1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:


bottom of page