ԵԱԴ կազմակերպած ծառատունկը Դավթաշեն վարչական շրջանում
- Nov 15, 2016
- 1 min read
Երիտասարդական ակումբների դաշնության կազմակերպած ծառատունկը Դավթաշեն վարչական շրջանում Երիտասարդական ակումբների դաշնության կազմակերպած ծառատունկը Դավթաշեն վարչական շրջանում Երիտասարդական ակումբների դաշնության կազմակերպած ծառատունկը Դավթաշեն վարչական շրջանում Երիտասարդական ակումբների դաշնության կազմակերպած ծառատունկը Դավթաշեն վարչական շրջանում Երիտասարդական ակումբների դաշնության կազմակերպած ծառատունկը Դավթաշեն վարչական շրջանում Երիտասարդական ակումբների դաշնության կազմակերպած ծառատունկը Դավթաշեն վարչական շրջանում Երիտասարդական ակումբների դաշնության կազմակերպած ծառատունկը Դավթաշեն վարչական շրջանում
Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) նոյեմբերի 12-ին՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օրը, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում մեկնարկեց «Տնկի՛ր մեկ ծառ» շարժումը:
Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված ծառատունկն իրականացվում էր իր գործունեության 17-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում. բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն առանձնահատուկ տեղ են գրավում կազմակերպության ծրագրերի շարքում:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ նման միջոցառումներն ամրապնդում են երիտասարդների և բնության միջև եղած կապը. «Ծառատունկն, ըստ էության, ունի դաստիարակչական նպատակ: Սրանով մենք ամրապնդում ենք երիտասարդների և բնության միջև եղած կապը: Այն տարածվելու է ոչ միայն Երևանի տարբեր վարչական շրջաններում, այլ Հայաստանի ամբողջ տարածքում»:
Ծառատունկին մասնակցում էին նաև մարզերից ժամանած երիտասարդներ: Անդամակցելով երիտասարդական ակումբների դաշնությանը՝ նրանք իրենց մարզերում իրականցրել են տարաբնույթ միջոցառումներ: Արագածոտնի մարզում դաշնությունը գործում է արդեն 12 տարի: Այստեղ ԵԱԴ-ի միջոցով կազմակերպվել են բնապահպանական, կրթական-ճանաչողական բնույթի տարբեր միջոցառումներ. «Միջազգային տարբեր կազմակերպությունների հետ իրականացրել ենք փոխանակման ծրագրեր: Ունեցել ենք հյուրեր Լիտվայից, Հոլանդիայից, ովքեր մարզի երիտասարդների համար կազմակերպել են լուսանկարչության, անգլերենի, կիթառի անվճար դասընթացներ»,- պատմում է Արագածոտնի մարզում ԵԱԴ մարզային համակարգող Թամարա Խոեցյանը:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում դաշնությունն ավելի երիտասարդ է. 2 տարվա պատմություն ունի: Չնայած դրան՝ երիտասարդներն արդեն հասցրել են իրականացնել իրենց բարեգործական նպատակները. «Բարեգործական ակցիայով եղել ենք Դարփնիկ, Արեգունի գյուղերում, իրականացրել ենք կամավորական աշխատանքներ և երեխաներին բաժանվել են գրենական պիտույքներ և հագուստ»,-ընդգծեց Կոտայքի մարզում ԵԱԴ մարզային համակարգող Գառնիկ Բեգլարյանը:
Խոսելով դաշնության ապագա ծրագրերի մասին՝ նախագահ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ նախատեսվում է ստեղծել ԱՊՀ երկրների հետ համագործակցության հիմնադրամ: Իսկ մինչ այդ Երիտասարդական ակումբների դաշնությունը կմասնակցի Համաշխարհային երիտասարդական 19-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքներին, որը տեղի կունենա 2017 հոկտեմբերի 14-22-ին Սոչիում:
Փառատոնին կմասնակցեն աշխարհի 150 երկրների շուրջ 30 000 պատվիրակներ:




Comments