top of page
Search

Ես շատ հաջողակ եմ, որ հնարավորություն ունեմ այստեղ կամավոր լինել



Երբ պետք է առաջին անգամ Հայաստան այցելեի, մարդկանց արձագանքն էր՝ «ու՞ր»: Կարող եմ վստահ ասել, որ Անգլիայում Հայաստանն այնքան էլ հայտնի չէ, այդ պատճառով էլ ես չգիտեի՝ ինչ ակնկալել այդ երկրից, թեև որոշակիորեն ուսումնասիրել էի:

Ի՞նչ հայտնաբերեցի ես մեկ ամիս անց: Պայծառ, վառ և, զարմանալիորեն, հանգիստ քաղաք՝ հարուստ պատմությամբ և մշակույթով, և պատկերացնում եմ, որ անգամ մեկ տարի անց չեմ հասցնի ուսումնասիրել այն ամենը, իսկ շրջապատում է ինձ: Իսկ մարդի՞կ: Նրանք լիովին արտացոլում են այս ամեը՝ ընկերականական, ջերմ և հյուրասեր (նույնիսկ երբ ես փորձեցի խոսել իրենց հետ՝ աղավաղելով լեզուն, որը գեղեցիկ է հնչում երբ լսում ես, սակայն շատ դժվար, երբ փորձում ես խոսել):

Նման վերաբերմունքի արժանացել եմ նաև Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում, և ես շատ հաջողակ եմ, որ հնարավորություն ունեմ այստեղ կամավոր լինել: Կարծում եմ՝ անձնակազմը և երեխաները ուրախությամբ են ինձ հյուրընկալել: Նրանք միշտ պատրաստակամ են խորհուրդ տալու հարցում. որտեղ գնալ և ինչ տեսնել, մի նոր բան սովորեցնել ինձ իրենց մշակույթի և պատմության մասին: Նման վերաբերմունքը հեռու է նրանից, ինչին ես սովոր էի: Երկրի միջավայրը ինքնին ստեղծում է տաք և հյուրընկալ մթնոլորտ: Պարզապես քաղաքով զբոսնելն ինքնին արկած է. կարող ես հանդիպել որևէ հետաքրքիր երևույթի: Սովորական այգին կարող է դառնալ զվարճանքներով լի զբոսայգի, իսկ հրապարակում կարող եք տեսնել պարող շատրվաններ: Իսկ ի՞նչ է թունելի մյուս կողմում: Մանկական երկաթուղին է, որ ձգվում է քաղաքի կենտրոնից ու ստիպում մտածել, որ անծայրության կետրոնում ես: Իսկ Կասկադի աստիճաններից վեր Մայր Հայաստան հսկա արձանն է, որ նայում է ողջ քաղաքին:

Ես ուրախ եմ, որ Երևանում եմ ու կարծում եմ, որ Երևանն էլ ինձ ուրախությամբ է ընդունում և, անգամ, չեմ ուզում մտածել, որ հեռանալու եմ 10 ամսից...

Ջոշ Կոքս

Երիտասարդական ակումբների դաշնության ԵԿԾ կամավոր

(Միացյալ Թագավորություն)


bottom of page