top of page
Search

ԵԱԴ-ի ներկայացուցիչը` YEE-ի վարչության հերթական հանդիպմանը, Չեխիայում


Չեխիայի Հորազդովիցե քաղաքում մարտի 14-16-ը կայացել է Երիտասարդական և բնապահպանական Եվրոպա (Youth and Environment Europe/YEE) վարչության հանդիպումը (physical board meeting): Հանդիպմանը մասնակցել է նաև Երիտասարդական և բնապահպանական Եվրոպա կազմակերպության, ինչպես նաև Երիտասրդական ակումբների դաշնության (FYCA) քարտուղարության անդամ Նարեկ Մինասյանը:

Վարչության հանդիպման ընթացքում անդամները ներկայացրել են իրենց պատասխանատու ոլորտներում իրականացված աշխատանքները, քննարկել են կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններ և


ընթացիկ հարցեր:

YEE վարչության անդամները նաև կատարել են Երիտասարդական և բնապահպանական Եվրոպա կազմակերպության ամռանը կայանալիք տարեկան ժողովի նախապատրաստական աշխատանքի պլանավորում և պարտականությունների բաշխում:

Հանդիպման վերջին օրը վարչության անդամները գործընկերների հետ կիսել են տարբեր ծրագրերի ընթացքում ձեռք բերված իրենց փորձը՝ վարելով փոքր թրեյնինգներ: FYCA-ի ներկայացուցիչը վարչության մյուս անդամներին է ներկայացրել շահառուների քարտեզագրման մեթոդաբանությունը՝ որոշ խնդիրների օրինակով:

Երիտասարդական ակումբների դաշնությունն անդամակցում է Երիտասարդական և բնապահպանական Եվրոպա (Youth and Environment Europe) համաեվրոպական կազմակերպությանը ավելի քան 5 տարի և հանդիսանում է ամենաակտիվ անդամներից մեկը:





bottom of page