top of page
Search

ԵԱԴ կամավորը մասնակցել է Չեխիայում YEE-ի երիտասարդական ծրագրին



Ապրիլի 2-ից 9-ը Չեխիայի Հորազդովիցե քաղաքում կայացավ Երիտասարդական և բնապահպանական Եվրոպա (Youth and Environment Europe/YEE) ցանցի ”YEE-include: Inclusion in environmental youth projects” խորագրով դասընթացը, որի շրջանակում ԵԱԴ-ը ներկայացնում էր կազմակերպության ակտիվ կամավոր Անի Պողոսյանը: Դասընթացի հիմնական նպատակն էր փոխանցել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ներառման մասին՝ հետագայում, ընդգրկելով սահմանափակ կարողություններով (սոցիալ, տնտեսական, կրթական, ֆիզիկական կամ մտավոր խնդիրներով) երիտասարդների, որակյալ բնապահպանական ծրագրեր կազմակերպելու համար: Խոցելի խմբերին լավ հասկանալու համար ծրագրի ընթացքում երիտասարդներն անձամբ հայտնվել են ինչպես հաշմանդամի սայլակին, այնպես էլ փակել աչքերը կամ ականջները` հասկանալու կույրերին ու խուլերին:

«Մենք եղել ենք ագարակում, որտեղ պարբերաբար սահմանափակ կարողություններով երիտասարդները հնարավորություն են ունենում զբաղվելու կենդանիների հետ, մասնակցելու տարբեր դասընթացներին և ինքնադրսևորվելու իրենց միջավայրում: Ծրագրի ընթացքում այս թեմայով բազմաթիվ խնդիրներ են բարձրացվել, օգտագործվել են տարբեր հարթակներ, կազմակերպվել ֆորում թատրոններ»,- իր տպավորություններով կիսվեց Անին:

Ծրագրին մասնակցում էին 10 երկների երիտասարդներ (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա, Ալբանիա, Իտալիա , Գերմանիա, Մոլդովա, Իսպանիա, Հայաստան և Վրաստան):



bottom of page