• Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by Armenian PR Association
www.ArmPR.org

 FEDERATION OF YOUTH CLUBS OF ARMENIA 

Search

Տեղի ունեցավ ԵԱԴ-ի` սոցիալական ձեռնարկատիրությանն աջակցող «YES» նախաձեռնության մասնակիցների հետ



Ապրիլի 4-ին կայացավ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանի հանդիպումը Հայաստանում երիտասարդական սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ԵԱԴ-ի բացառիկ «YES» մրցույթ-նախաձեռնության մի քանի հաղթողների հետ: Կարի արտել Նուբարաշենում, մթերքի խանութ Սիսիանում, հյուրատուն Փոքր Վեդիում, առցանց գովազդ և հավելվածներ Messenger-ում, լուսանկարչական ստուդիա Երևանում. Հայաստանի տարբեր գյուղերից և քաղաքներից ժամանած այս ինքնատիպ բիզնես գաղափարների հեղինակները ոչ միայն սեփական ձեռներեցական կարողությունները գործնականում կիրառելու կամ գործարար աշխարհում իրենց հաջողության պատմությունը կերտելու, այլ նաև սեփական համայնքը և, հատկապես, դրա տուրիստական ենթակառուցվածքները զարգացնելու մեծ ցանկություն ունեն:

Հանդիպման ընթացքում նախաձեռնության մասնակիցները ներկայացրել են սեփական ձեռներեցական նախագծերն իրագործելու իրենց տեսլականը, խոսել են ծրագրից ունեցած իրենց ակնկալիքներից: Ատոմ Մխիթարյանը, ներկայացնելով սոցիալական ձեռներեցության միջազգային փորձը, նախագծերն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, մի շարք ցուցումներ և օգտակար խորհուրդներ է տվել նրանց:

«YES» մրցույթ-նախաձեռնության հաղթողները հնարավորություն կունենան իրենց ձեռներեցական նախագծերը ներկայացնելու մայիսի 13-ին` ԵԱԴ-ի մարզային ակումբների համաժողովի երկրորդ օրը: Նախագծերի ներկայացմանը ներկա են գտնվելու տեղական և միջազգային դոնոր կազմակերպություններ, հիմնադրամներ և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն Երիտասարդական ակումբների դաշնությունը, 2017 թվականը հռչակելով երիտասարդական ձեռնարկատիրության զարգացման տարի, նախաձեռնել է «YES» ծրագիրը` ինքնատիպ, իրատեսական և ամենատարբեր ոլորտներին առնչվող ձեռնարկատիրական գաղափարներ ունեցող երիտասարդներին աջակցելու նպատակով: Ծրագրի հիմնական նպատակն է նաև խթանել նորարարությունը և ներգրավել երիտասարդներին երկրի սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացման գործընթացին: