top of page

ԵԱԴ-ն շնորհավորում է բոլոր երիտասարդներին մայիսի 16-ի առթիվ

  • May 16, 2017
  • 1 min read

Այսօր` մայիսի 16-ին, առաջին անգամ Հայաստանում նշվում է ուսանողների և երիտասարդների օրը: Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն Երիտասարդական ակումբների դաշնությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր երիտասարդներին` մաղթելով անսպառ եռանդ, ստեղծագործ միտք և ամենախենթ ու նորարար գաղափարներն իրագործելու համարձակություն:

Նշենք, որ ԵԱԴ-ի կամավորները օրերս եղել են 2017 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք`Չարենցավանում, որտեղ մի քանի տասնյակ երիտասարդների մասնակցությամբ իրականացվել է բացօթյա ֆլեշմոբ` օրվա խորհրդին նվիրված:

Հիշեցնենք, որ այս տարի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:



 
 
 

Comments


bottom of page