Search

ԵԱԴ-ի ներկայացուցիչն ընտրվել է MIJARC ЕUROPE կազմակերպության նախագահության անդամ



Հուլիսի 21-23-ը Գերմանիայում տեղի ունեցավ MIJARC ЕUROPE միջազգային երիտասարդական կազմակերպության համաժողովը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) պատվիրակությունը։ Համաժողովի ընթացքում ԵԱԴ-ն, ստանալով MIJARC ЕUROPE-ի անդամների ճնշող մեծամասնության աջակցությունը, համալրեց կազմակերպության լիիրավ անդամների շարքը։

Նշենք նաև, որ հայկական պատվիրակության ղեկավար, ԵԱԴ նախագահության անդամ Արման Գրիգորյանը ընտրվեց MIJARC ЕUROPE-ի նախագահության անդամ, ինչը կրկնակի ձեռքբերում է և երիտասարդական աշխատանքի նոր հորիզոններ է բացում Երիտասարդական ակումբների դաշնության համար։