top of page
Search

ԵԱԴ-ն հայտարարում է աշխատակազմի անդամների ընտրություն



Սիրելի՛ ԵԱԴ-ականներ, Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հայտարարում է կազմակերպության կորիզի՝ քարտուղարության, նախագահության և մյուս ընտրովի մարմինների ընտրություններ։ Եթե ցանկանում եք ընտրվել Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության աշխատակազմում, բացել երիտասարդական աշխատանքը, մասնակիցը դառնալ ԵԱԴ որոշումների կայացման գործում, կյանքի կոչել հետաքրքիր նախաձեռնություններ և նպաստել կազմակերպության զարգացմանը, ապա մինչև սեպտեմբերի 10-ը լրացրեք սույն հայտաձևը (https://goo.gl/forms/PR3yAhkLR8K83DWj2)՝ նշելով այն պաշտոնը, որը ցանկանում եք ստանձնել առաջիկա տարվա ընթացքում։ 2017 թ․-ի օգոստոսի 10-ի ԵԱԴ քարտուղարության ժողովի որոշման համաձայն՝ ԵԱԴ աշխատակազմի անդամ կարող են դառնալ միայն ԵԱԴ վավեր ադամատոմս ունեցողները։ Ընտրված պատվիրակները հոկտեմբերի 7-8-ը կմասնակցեն Երիտասարդական ակումբների դաշնության 18-րդ Խորհրդաժողովին (Զարգացման ֆորում), որտեղ կքննարկվեն առաջիկա անելիքները, կճշգրտվի ԵԱԴ զարգացման ռազմավարությունը և կհաստատվի տարեկան աշխատանքային ծրագիրը:


bottom of page