Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը Ռումինիայի Սիբիու քաղաքում Երիտասարդական ակումբների դաշնության գործընկեր կառույցը՝ ECYC (Երիտասարդ ակումբների եվրոպական համադաշնություն) միջազգային խոշոր երիտասարդական կազմակերպությունը ձեռնարկել էր «Երիտասարդական աշխատանքը երիտասարդության բռնի ծայրահեղականացման կանխարգելման համար» խորագրով միջազգային ծրագիրը: Այն շարունակում էր առաջնահերթություն դարձրած թեմայի ծրագրերի շարքը՝ նվիրված եվրոպական առօրյայում խիստ արդիական ու կարևոր խնդիրների՝ ծայրահեղականություն և բռնություն, ռադիկալիզացում, երիտասարդների ու երիտասարդական աշխատանքի դերը նշյալ խնդիրների դեմ պայքարելիս: Երիտասարդական 6-օրյա ծրագրին մասնակցեց 15 երկրի ավելի քան 25 ներկայացուցիչ:
ECYC-ի հայաստանյան անդամ Երիտասարդական ակումբների դաշնությունից (FYCA) ծրագրին մասնակցում էին Հարություն Ծատրյանը և Դիանա Եղիազարյանը: Ծրագրի շրջանակում մասնակիցները տեղեկացան աշխարհում օրեցօր աճող ծայրահեղականության, քաղաքական ռադիկալիզմի, բռնության և խտրականության հիմնախնդիրներին: Եվրոպական տարբեր երկրներից ժամանած մասնակիցները ներկայացրին ծայրահեղականության դրսևորումներն իրենց երկրներում և խնդիրը դիտարկեցին նաև տարածաշրջանային ու համաեվրոպական անվտանգության տեսանկյունից:
Ծրագրի կարևորագույն մասերից մեկը մասնակիցների կողմից բռնության և ծայրահեղականության դեմ պայքարում ոչ ֆորմալ կրթության գործիքների մշակումն էր: Մասնակիցները ներկայացրին թե անհատական, թե թիմային աշխատանքի արդյունքում ստեղծված գործիքներ, որոնք ավելի ուշ ամբողջական մշակում կանցնեն և կներգրավվեն այլ ծրագրերում, ինչպես նաև կհանդիսանան հարմար գործիքակազմ երիտասարդական ոլորտի մասնագետների համար:
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) եանդամ Հարություն Ծատրյանի առաջարկած «Գահերի խաղ» /A Game of Thrones/ բանակցային գործընթացի մեթոդը` նվիրված ծայրահեղության և բռնության կանխարգելմանը մեծ ընդունելության արժանացավ: Դիանա Եղիազարյանի առաջարկած գործիքը՝ «Հանդիպման վայր» / The Meeting Point/ ևս հատուկ ուշադրության արժանացավ ծրագրի կազմակերպիչների և սեմինարավարների կողմից: Գործիքի նպատակն էր խրախուսել երիտասարդների և ռադիկալիզացված մարդկանց միջև երկխոսությունը, քննարկումները և ներառական վերաբերմունքի ու ռազմավարության զարգացումը։
Ծրագրի մասնակիցները, ի նշան երիտասարդական աշխատանքի կարևորության, հանդես եկան նաև անհատական ակցիայով՝ սատարելով ECYC-ի՝ երիտասարդական աշխատանքի կարևորությանը