
Հոկտեմբերի 26-ից 28-ը Բելգիայում տեղի ունեցավ ECYC (Երիտասարդական ակումբների եվրոպական համադաշնություն) միջազգային խոշոր երիտասարդական կազմակերպության գլխավոր համաժողովը, որին մասնակցեց Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) միջազգային համագործակցության գծով քարտուղար Դիանա Եղիազարյանը։ Համաժողովի ընթացքում ԵԱԴ-ի ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության վերջին ամիսների ակտիվ գործունեությունը, մարտահրավերներն ու ձեռքբերումները։
ECYC-ը ներկայացրեց հաշվետվություն 2017 թվականի փետրվարից հոկտեմբեր ամսիներին իր նախագահության և քարտուղարության անդամների կատարած աշխատանքների վերաբերյալ։ ECYC-ի՝ երիտասարդական աշխատանքի կարևորությանը նվիրված համաեվրոպական առցանց արշավը, երիտասարդների շրջանում բռնի ծայրահեղականության կանխարգելմանը նվիրված կրթական սեմինարը և ռադիկալիզացիայի ու էքստրեմիզմի դեմ պայքարի աշխատանքային խմբի ձևավորումը այն հիմնական արդյունքներին էին, որոնք ընդգծվում էին որպես ձեռքբերումներ։

Նշենք նաև, որ ԵԱԴ-ի ներկայացուցիչ Դիանա Եղիազարյանը համաժողովի մասնակիցների հետ համատեղ մասնակցեց եվրոպական կառույցների որոշում կայացնող ներկայացուցիչների հետ թեմատիկ քննարկում-հանդիպումների՝ նվիրված երիտասարդական աշխատանքի ճանաչմանն ու ա