Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) «Մենք աջակցում ենք Խաղաղության և պատերազմների դադարեցման հռչակագրին (DPCW)» խորագրով աշխատաժողովներ իրականացրեց Երևանում և 2017թ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում: Աշխատաժողովները վարեց Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանը, ով ներկայացնելով Հռչակագիրը մասնակից երիտասարդներին՝ կոչ արեց ակտիվորեն ներգրավվել խաղաղասիրական նախաձեռնություններում: Մասնակիցները հնարավորություն ստացան դիտելու և քննարկելու համապատասխան տեսանյութեր, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ ծանոթանալ երիտասարդական աշխատանքին, կազմակերպել քննարկումներ, մշակել հետագա գործունեության համատեղ ծրագրեր:
Միջոցառումները կազմակերպվում էին Միջազգային խաղաղասիրական երիտասարդական խմբի (IPYG) դրոշի ներքո, որի հայաստանյան անդամ է Երիտասարդական ակումբների դաշնությունը: IPYG-ն նպատակ ունի Համաշխարհային խաղաղությունը ամրագրել յուրաքանչյուր երկրի օրենսդրության մեջ, ինչպես նաև պայքարել, որ միջազգային հեղինակավոր կառույցները ընդունեն Խաղաղության և պատերազմների դադարեցման հռչակագիրը (DPCW): IPYG-ն ունի ավելի քան 800 անդամ կառույց աշխարհի 110 երկրում, իսկ ակտիվ անդամների թիվն անցնում է 4,6 միլիոնից: