top of page

«Մարդ մարդու համար» բարեգործական նախաձեռնություն

  • Nov 20, 2017
  • 1 min read


Սիրելի ԵԱԴ անդամներ և ընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Երիտասարդական ակումբների դաշնության Լոռու մարզի երիտասարդները կազմակերպում են «Մարդ մարդու համար» սոցիալական նախաձեռնությունը, կարիքավոր ընտանիքների համար՝ հավաքելով անհրաժեշտ իրեր / հագուստ, գրենական պիտույքներ, մթերք և խաղալիքներ /։

Խնդրում ենք վերանայել ձեր պահարանն ու խնամքով օգտագործված հագուստների մի կապոց առանձնացնել կարիքավոր ընտանիքների համար։ Ձեր կապոց/նվերներն անհրաժեշտ է փոխանցել մինչև նոյեմբերի 24-ը՝ բերելով Մաշտոցի 4-1/1 հասցեում գտնվող Երիտասարդական ակումբների դաշնության գրասենյակ։

Հարցերի դեպքում կարող եք զանգել 010-588-768 հեռախոսահամարով կամ գրել էլ․փոստին՝ office@fyca.net: Միջոցառումների ընթացքի և ավարտի մասին հավելյալ ձեզ կտեղեկացնենք։ Միացե՜ք բարեգործությանը․․․

Լավագույն ցանկություններով՝ ԵԱԴ գրասենյակ


 
 
 

Comments


bottom of page