top of page
Search

ԵԱԴ անդամները մասնակցել են Ստրասբուրգում կայացած ուսումնական ծրագրի



Նոյեմբերի 12-ից 18-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) գործընկեր Youth Express Network-ի (Y-E-N) համակարգմամբ կայացավ «ADV-ENT-ure: Joint venture for ENTER ADVocacy» խորագրով դասընթացը, որին մասնակցում էին ԵԱԴ նախագահության անդամ Սիրարփի Մանյանը և կամավոր-անդամ Քրիստինե Խաչատրյանը:

Դասընթացի հիմնական նպատակն էր փոխանցել նոր գիտելիքներ և հմտություններ մարդու սոցիալական իրավունքի մասին, զարգացնել երիտասարդական կազմակերպությունների հնարավորությունները՝ սոցիալապես խոցելի շերտերի հետ արդյունավետ աշխատանքի համար:

Ծրագրին մասնակցում էին 19 երկրի ներկայացուցիչներ՝ Ալբանիայից, Հայաստանից, Ավստրիայից, Ադրբեջանից, Կիպրոսից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Լատվիայից, Մոնտենեգրոյից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սլովակիայից, Իսպանիայից, Շվեցարիայից և Ուկրաինայից:

Դասընթացի ընթացքում կազմակերպվել է նաև միջմշակութային երեկո, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրի ազգային խոհանոցը, պատմությունն ու մշակույթը:


bottom of page