ԵԱԴ մարզային այցելությունների հաջորդ կանգառը Վանաձորն էր։ Դեկտեմբերի 2-ին տեղի ակտիվ երիտասարդության հետ հանդիպումը մեկնարկեց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանի ողջույնի խոսքով: Նա ևս մեկ անգամ կարևորեց երիտասարդական աշխատանքի դերը պետության սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային գործընթացներում:
Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին կազմակերպության պատմությունն ու գործունեության ուղղությունները, երիտասարդներին կազմակերպության կողմից ընձեռվող հնարավորությունները, ինչպես նաև կամավորական աշխատանքի կարևորությունը անհատի ինքնազարգացման և ինքնակրթման գործընթացներում:
Շնորհակալագրեր տրվեցին բոլոր այն մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ԵԱԴ Լոռու մարզի երիտասարդների կողմից կազմակերպված «Մարդ մարդու համար» սոցիալական նախաձեռնության կյանքի կոչման գործում:
Հանդիպման ավարտից հետո ԵԱԴ ներկայացուցիչները և Վանաձորի երիտասարդներն այցելեցին Apricot ձեռագործ հուշանվերների արտադրամաս, որտեղ պատրաստում են ամանորյա զարդարանքներ, թեմատիկ պատկերներով մագնիսներ և արծաթյա զարդեր ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց կողմից: