FEDERATION OF YOUTH CLUBS OF ARMENIA 

Search

ԵԱԴ անդամները մասնակցեցին ՀՀ-ում ՍՁ ոլորտի զարգացմանը նվիրված համաժողովի



Երիտասարդական ակումբների դաշնության անդամներ Արմինե Մովսեսյանը, Լիլիա Մնացականյանը և Դիանա Եղիազարյանը դեկտեմբերի 4-ին մասնակցեցին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացած «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի ամփոփիչ համաժողովին:

Ծրագրի նպատակն էր աջակցել համայքների կայուն զարգացմանը և հասարակական կազմակերպությունների եկամուտների աճին սոցիալական ձեռնարկատիրական ծրագրերի գործարկման միջոցով:


Համաժողովին ամփոփվեցին ծրագրի արդյունքները, քննարկվեցին Հայաստանում ՍՁ ոլորտում առկա մարտահրավերները և զարգացման նախադրյալները:


Ամփոփիչ համաժողովի ընթացքում կայացավ նաև սոցիալական ձեռնարկատիրությունների տոնավաճառ, որին մասնակցեցին ծրագրի շրջանակում ստեղծված 10 սոցիալական ձեռնարկությունները, ինչպես նաև Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի անդամ կազմակերպությունները՝ այդ թվում և ԵԱԴ-ն:



  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by Armenian PR Association
www.ArmPR.org

COE-Logo-Quadri

Go to link