top of page
Search

ԵԱԴ-ն նշել է կամավորների միջազգային օրը, ընտրել տարվա լավագույն կամավորին



Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն Երիտասարդական ակումբների դաշնությունը, որն արդեն մոտ երկու տասնամյակ է՝ համախմբում է հարյուրավոր կամավորների Հայաստանից և Եվրոպայից, մեծ շուքով նշեց կամավորների միջազգային օրը:

ԵԱԴ կամավորներին նվիրված միջոցառմանը մասնակցում էին կազմակերպության ակտիվ, հին ու նոր կամավորները:

ԵԱԴ-ի կամավորների ընտանիքի նոր անդամները ծանոթացան կազմակերպության պատմությանը, գործունեության ուղղություններին և երիտասարդներին կազմակերպության կողմից ընձեռվող հնարավորություններին, իսկ ակտիվ կամավորները կիսեցին իրենց կամավորական փորձը և պատմեցին կամավորական կյանքի հետաքրքիր պատմություններ:


Միջոցառման ընթացքում «Տարվա լավագույն կամավոր» կոչումը տրվեց ԵԱԴ-ի ակտիվ կամավոր Մարիամ Գրիգորյանին: